Ուկրաինացի հրահանգիչը Եկատերինբուրգում պայթեցրել է իր դիվերսանտին. ԱԴԾ

Sputnik
Ուկրաինացի համակարգոհը հեռավար կերպով պայթեցրել է Սվերդլովսկի մարզում պաշտպանական արդյունաբերության ընկերության ղեկավարին սպանելու հանձնարարություն ունեցող տղամարդուն, որպեսզի նրան չձերբակալեն ՌԴ ուժայինները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Կատարողը, որը ՌԴ քաղաքացի էր, բնակարան էր վարձակալել՝ օգտագործելով կեղծ անձնագիր և թաքստոցից վերցրել ռումբը։
Ձերբակալության պահին նա կապի մեջ է եղել Ուկրաինայում գտնվող իր հրահանգիչի հետ, որը հեռավար կերպով պայթեցրել է ռումբը։