Սոչիի շրջանում 4,4 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Սոչիի շրջանում 4,4 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը ստացվել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։
Կենտրոնի տվյալներով՝ նոր երկրաշարժի էպիկենտրոնից Սոչի հեռավորությունը կազմում է 28 կմ:
Հաղորդվում է նաև, որ Սոչիի շրջանում ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:
Ինչպես հայտնել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը, երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է ծովում՝ Սոչիից 23 կմ հեռավորության վրա, ցնցումները զգացվել են հանգստավայրի մի քանի շրջաններում:
Պրոշունինի խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան, քաղաքի ամբողջ ենթակառուցվածքն աշխատում է բնականոն ռեժիմով: