Քաղաքականորեն սխալ եմ համարում որևէ կուսակցության չգրանցել ընտրություններին․ Սիմոնյան

ԱԺ նախագահի խոսքով՝ իրենց համար տարբերություն չկա, թե խորհրդարանի ընդդիմադիր ուժերն ովքեր կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքականորեն սխալ է համարում որևէ կուսակցության չգրանցել համապետական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
Լրագրողը նշել էր, թե տեղեկություններ են շրջանառվում՝ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է ունեցվածքի 30 տոկոսը Հայաստանից դուրս ունեցող անձանց չգրանցել ընտրություններում որպես թեկնածու։ Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք նման հարց իշխանության օրակարգում քննարկվու՞մ է, թե՞ ոչ։
«Ես նաև որպես իրավաբան քաղաքականորեն սխալ եմ համարում, եթե դրա համար շատ լուրջ պատճառ չլինի, արգելել որևէ մեկին մասնակցել ընտրություններին»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նման սցենար շատ քիչ հավանական է համարում։
Հավելեց, որ իրենց համար տարբերություն չկա, թե որ ուժը խորհրդարանում ընդդիմություն կկազմի։
Վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գալիս ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն է կազմելու։