Իսրայելը հայտնել է Իրանի կառավարական շենքերին և նախագահի նստավայրին հարվածելու մասին

Զինամթերք է նետվել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքի վրա։
Sputnik
Իսրայելի զինուժը հարված է հասցրել Թեհրանում կառավարական շենքերի համալիրին։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հարված է հասցվել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի նստավայրի ուղղությամբ:
ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ զինամթերք է նետվել նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքի, ինչպես նաև Իրանի բարձրագույն ղեկավարության հավաքատեղիի վրա։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: