ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրանը տեղյակ է այն վայրի մասին, որտեղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նիստեր է անցկացնում: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորական, Իրանի զոհված գերագույն առաջնորդի խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին։
«Գիտենք, թե որտեղ են անցկացվում Նեթանյահուի նիստերը, մեր տվյալները համալրվել են», - նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետի գրասենյակին, սակայն իսրայելական կողմը հերքել էր այդ պնդումները:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: