ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե հարձակման ենթարկվեն Իրանի «գլխավոր կենտրոնները», ապա Թեհրանը կհարվածի Մերձավոր Արևելքի բոլոր տնտեսական կենտրոններին։ Այս մասին հայտարարել է ամերիկյան հարվածների հետևանքով զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Էբրահիմ Ջաբարին։
«Մենք զգուշացրել ենք՝ եթե ցանկանան հարվածել մեր գլխավոր կենտրոններին, ապա կհարվածենք տարածաշրջանի բոլոր տնտեսական կենտրոններին։ Թող իմանան, որ մենք դա կանենք», - Ջաբարիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: