Իրանի դեմ, որտեղ փաստացի պատերազմ է ընթանում, ագրեսիվ գործողություններն ազդում են ողջ Մերձավոր Արեւելքի վրա: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Բրունեյ-Դարուսսալամ պետության երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ Մոսկվան վճռականորեն հանդես է գալիս հակամարտության բոլոր կողմերի զինված դիմակայության շուտափույթ դադարեցման օգտին:
«Անշուշտ, այսօր ամենամեծ հակամարտությունը, պատերազմն, ըստ էության, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան է, որի հետևանքներն արդեն զգացվում են ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ արաբական երկրներում։ Նրանք տնտեսական վնասներ են կրում, կան նաև մարդկային զոհեր: Եվ մենք անհրաժեշտ ենք համարում կտրականապես և վճռականորեն արտահայտվել ցանկացած կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին», - ընդգծել է Լավրովը։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: