Կալիֆոռնիայի նահանգապետ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդ Գևին Նյուսոմը քննադատել է ԱՄՆ առաջնորդին Իրանում դպրոցը ռմբակոծելու համար։
Նրա խոսքով` ամերիկացիները պետք է իրենց հարց տան, թե ինչու են իրենց ռումբերն օգտագործվում դպրոցական աղջիկներին սպանելու համար։
«Եվ ի՞նչ, հիմա մենք պետք է հաշտվենք նրա հետ, որ մեր ռումբերը կամ իսրայելական ռումբերը երեխանե՞ր են սպանում», – ասել է նա։
Իրանական կողմի տվյալներով՝ դպրոցում 7-12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ է զոհվել։