Իրանը միշտ զսպել է Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումները
Իրանում և նրա շուրջ ստեղծված կատարվողի նկատմամբ Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերմունքը չի կարող երկրորդական լինել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանը։ Թեհրանը երկար ժամանակ շատ հուսալի գործընկեր է եղել Երևանի համար, 2 երկրների հարաբերությունները գրեթե համապատասխանել են ռազմավարական գործընկերության մակարդակին։
«Հնարավոր է` Հայաստանի և Իրանի միջև անվտանգության հարցերով համակարգային գործընկերություն չկար։ Բայց փոխարենը Իրանը Հայաստանի համար աշխարհ դուրս գալու քիչ ելքերից մեկն էր։ Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին աշխարհաքաղաքական մանևրելու հնարավորություն է տալիս ներկայիս իրավիճակում և ապագայում` երկարաժամկետ հեռանկարում՝ իր ինքնիշխանությունը պահպանելու համար», - ասաց միջազգային մեկնաբանը։
Փորձագետի պնդմամբ՝ Հայաստանին պարզապես չի կարող ձեռնտու լինել Իրանի թուլացումը գլոբալ աշխարհաքաղաքական դաշտում: Թեկուզև այն պատճառով, որ հենց Իրանն է տասնամյակներ շարունակ զսպել և հիմա էլ զսպում է տարածաշրջանային այնպիսի խաղացողների հավակնություններն ու տարածքային նկրտումները, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ թվում նաև Սյունիքի և պատմականորեն հայկական այլ տարածքների վրա:
Իրանը, քաղաքագետի խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա ազդելու հարցում Թուրքիայի տարածաշրջանային մրցակիցն է։ Եվ ամենակարևորը՝ պաշտոնական Թեհրանը շատ դրական է վերաբերվում ռազմական և քաղաքական ոլորտում Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը։ Այսինքն՝ շատ ցուցիչներով Իրանը Հայաստանին պետք է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը՝ Իրանին։
Ե՛վ Եվրոպան, և՛ Պարսից ծոցիմիապետություններն իրենց կամքին հակառակ հայտնվել են ԱՄՆ-ի ագրեսիայի թատերաբեմում
ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները, փորձագետի խոսքով, կարելի է բնութագրել, որպես մղձավանջ։ Եվ ամբողջ Եվրոպան ու Պարսից ծոցի երկրները ներքաշվել են այս մղձավանջի մեջ։ Թրամփի ջանքերով «ուժի միջոցով խաղաղություն» սկզբունքը անցել է «կոշտ միջոցների», և Եվրոպան իր կամքով չէ, որ հայտնվել է այդ գործընթացի թատերաբեմում»:
Եվրոպացիները ստիպված են հայտնվել պատերազմի ճամբարում։ «Նույնիսկ մերձավոր դաշնակիցը՝ Բրիտանիան, մինչև վերջ իրապես փորձում էր չտրամադրել իր ռազմական ենթակառուցվածքը պատերազմի կարիքների համար», - ասաց մեր զրուցակիցը: Նաև մյուս երկրները՝ Պորտուգալիան, Իսպանիան, պարզապես չեն ընդունել «խնդրանք-հրամանը»՝ մերժելով իրենց տարածքի տրամադրումը ամերիկացիներին պատերազմի համար։
«Միացյալ Նահանգները ստեղծել է մի իրավիճակ, երբ շատ դժվար է դիվանագիտական երկխոսությունը։ Առաջին հերթին այն պատճառով, որ ամերիկացիները դիվանագիտությունը պարզապես օգտագործել են որպես ռազմական գործողության ծխածածկույթ։ Սկզբունքորեն, կարող է գալ ինչ-որ պահ, երբ կողմերը, բավարարվելով ռազմական սցենարով, սկսեն փնտրել երկխոսության հնարավորություն», ասաց փորձագետը։
Դատելով միտումներից` Ղազարյանը վստահ է, որ ամեն ինչ չէ այնպես ընթացել, ինչպես ծրագրել էր Թրամփը։ Դրան են հանգում պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունները, թե Իրանն ինքն է նախապատրաստել հարձակումը, իսկ ԱՄՆ-ն պարզապես փորձում է նվազեցնել իրանական բալիստիկ հրթիռների ներուժը։ Դա, իրականում, դիվանագիտական շփման դաշտ ստեղծելու խղճուկ փորձ է։ Նույնը վարչակազմի հայտարարությունն է, թե, այնուամենայնիվ, ամերիկացիները չեն սպանել Ալի Խամենեիին։ Այնպես որ, շփում, ամենայն հավանականությամբ, կլինի: Բայց, փորձագետը կրկնում է` ոչ շուտ: