Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնության եզրափակչում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 9-րդ տեղն է զբաղեցնում եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) թարմացված վարկանիշում: Հայկական թիմը 1951.975 միավորով լավագույն տասնյակում է։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն իսպանացիներն են, լավագույն եռյակը եզրափակում Է Ռուսաստանի հավաքականը:
Լավագույն տասնյակում եննաև Ղազախստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Իտալիայի և Սլովենիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնության եզրափակչում: Խմբային փուլում հայկական թիմըհաղթեցՈւկրաինային (2:1), Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ (3:3) և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Խորվաթիային (0:3):