ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Զապորոժիեի մարզի Վելիկայա Զնամենկա գյուղում Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչու թռչող սարքի հարվածից հետո զոհվել է մի տղամարդ, նրա կինը վիրավորվել է: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Կվադրոկոպտերային տիպի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կամենկա-Դնեպրովսկի շրջանի Վելիկայա Զնամենկա գյուղի վրա։ Մասնավոր տանը հասցված հարվածի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել 1961թ. ծնված մի կին և 1960թ. ծնված մի տղամարդ: Վերջինս, ցավոք, ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,-տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։
Պաշտոնյան հավելել է, որ վիրավոր կինը տեղափոխվել է բուժհաստատություն, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։