Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում

Խաչանովը պետք է մասնակցի ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք «Masters» շարքի մրցաշարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մինչև Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը փակվելը թենիսիստ Կարեն Խաչանովը չի հասցրել մեկնել Դուբայից։ Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուբայը չեն կարողանում լքել նաև երկու այլ ռուսաստանցի թենիսիստներ՝ Դանիիլ Մեդվեդևը և Անդրեյ Ռուբլյովը։
«Ոչ, չեմ հասցրել մեկնել, դեռ սպասում ենք Դուբայում», – ասել է Խաչանովը։
Բոլոր երեք ռուսաստանցի թենիսիստները պետք է մասնակցեն ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք «Masters» շարքի մրցաշարին, որը մեկնարկում է մարտի 4-ին։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից, սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: