Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զորքը 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Խարկովի մարզում և ԴԺՀ–ում. ՊՆ

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Հարավ», «Հյուսիս» և «Արևմուտք» ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Ռեզնիկովկա և Դրոբիշևո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Ռեզնիկովկան վերահսկողության տակ են վերցրել «Հարավ», Դրոբիշևոն՝ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։
Հաղորդվում է նաև, որ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կրուգլոյե բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։