Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Նովոռոսիյսկում արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ–ի հարձակումից հետո. կա 5 վիրավոր

Обломки украинского БПЛА, сбитого над Смоленской АЭС. Արխիվային լուսանկար
Նախնական տեղեկություններով՝ վնասվել է 8 բազմաբնակարանային շենք և 9 մասնավոր տուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՌԴ Նովոռոսիյսկում արտակարգ դրություն է հայտարարվել անօդաչուի գիշերային հարձակումից հետո։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Ամենաուժեղ հարվածը հասցվել է Նովոռոսիյսկին, այնտեղ արտակարգ դրություն է սահմանվել», – գրել է նա Telegram-ում։
Նրա խոսքով` հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։
«Հինգ մարդ վիրավորվել է, բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում», – գրել է Կոնդրատևը։
Նա նաև հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ վնասվել է 8 բազմաբնակարանային շենք և 9 մասնավոր տուն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։