Մաստարա-Թալին ճանապարհին VAZ-ը շրջվել է․ կա 1 զոհ և 3 տուժած

Տուժած քաղաքացիները վթարի վայրից տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Շիրակի մարզի Մաստարա-Թալին ավտոճանապարհին VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարի մասին ահազանգը ստացվել է մարտի 2-ին, ժամը 06։59-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։