ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այաթոլլա Ալի Խամենեիի կինը՝ Խոջեստե Բաղերզադեն, մահացել է ստացած վիրավորումների հետևանքով, այս մասին հայտնում է Sabereen գործակալությունը:
«Իրանի գերագույն առաջնորդի հարգարժան տիկինը, որը կոմայի մեջ էր, զոհվել է նահատակի մահով»,-ասված է գործակալության հրապարակման մեջ:
ԻԻՀ գերագույն առաջնորդից բացի, նրա ընտանիքի անդամներից ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով սպանվել էին նաև դուստրը, փեսան, հարսը և 14 ամսական թոռնուհին:
Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: