ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Հզբոլլահ» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմեդ Ռաադը սպանվել է Լիբանանին Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
««Հզբոլլահի» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմեդ Ռաադը սպանվել է Իսրայելի ավիահարվածների հետևանքով», – փոխանցում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր Բեյրութի շրջանում և Լիբանանի հարավում Լիբանանի շիական «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներին հարվածելու մասին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։