Հրաձգության ԵԱ. Հայաստանը կրկին մեդալ է նվաճել

Ավելի վաղ շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:
Բրոնզե մեդալին արժանացել է Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից:
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հրաձգության ԵԱ. Հայաստանը կրկին մեդալ է նվաճել
Ավելի վաղ շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը, իսկ շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԵԱ առաջնության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։
Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը: