Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ուկրաինական 172 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Սև ծովի վրա խոցվել է 67 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարտի 1–ի ժամը 23:00-ից մինչև մարտի 2–ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի մարզերի և Սև ու Ազովի ծովերի վրա խոցել են ուկրաինական 172 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ դրանցից 67-ը ոչնչացվել է Սև ծովի, 66-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 23-ը՝ Ղրիմի և ութը՝ Ազովի ծովի վրա։ Չորս անօդաչու թռչող սարք չեզոքացվել է Բելգորոդի մարզի, երեքը՝ Կուրսկի մարզի և մեկը՝ Աստրախանի մարզի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։