ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Վրաստանից «Վերին Լարս» սահմանային անցակետով Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Երթևեկությունն արգելափակված էր փետրվարի 26-ից՝ ձնահյուսի վտանգի պատճառով։
«Վերականգնվել է տրանսպորտի երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետով անցնող ճանապարհը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով։