Բահրեյնի նավահանգստում խոցվել է ԱՄՆ դրոշով նավարկող Stena Imperative լցանավը. ԶԼՄ

Հաղորդվում է, որ նավի անձնակազմը չի տուժել, բոլորը տարհանվել են ափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Բահրեյնի նավահանգստում խոցվել է ԱՄՆ դրոշի տակ նավարկող «Stena Imperative» լցանավը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով բեռնափոխադրումների ոլորտի աղբյուրներին։
«ԱՄՆ դրոշի ներքոնավարկող «Stena Imperative» լցանավը Բահրեյնի նավահանգստում խոցվել է երկու զինամթերքով», - ասվում է գործակալության հրապարակման մեջ:
Բրիտանական «Vanguard» անվտանգության ընկերության տվյալներով՝ նավի անձնակազմը չի տուժել, բոլորը տարհանվել են ափ: Հաղորդվում է, որ նավը մնում է նավահանգստում։
Փետրվարին «CBS News» հեռուստաալիքը, վկայակոչելով բրիտանական «Vanguard Tech» ծովային անվտանգության ընկերությանը, հաղորդել էր, որ իրանական ռազմական մոտորանավակները փորձել են Բահրեյն ուղևորվելիս կանգնեցնել և զննել այդ լցանավը, վերջինիս, սակայն, օգնության է հասել ամերիկյան ռազմանավը:
ԱՄՆ-ի կողմից այլ երկրների նավերի գրավումը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը. ՉԺՀ ԱԳՆ