ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը: Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը:
«Մարտի 2-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի (դրոն) ձայն: Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ: Փաթեթում առկա են եղել 1 wi-fi սարք, USB 3 լար և 2 լիցքավորման կոճ»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: