ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ԱՄՆ-ի գործողությունից հետո, իբր, ցանկանում է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, և ինքը մտադիր է զրուցել:
«Նրանք ուզումեն խոսել, և ես համաձայնվեցի խոսել, այնպես որ ես կխոսեմ նրանց հետ: Նրանքպետքէ դա ավելի շուտ անեին»,– ասել է նա Atlantic պարբերականին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանում ԱՄՆ գործողությունն ընթանում է «ժամանակացույցից առաջ»: Նրա խոսքով՝ ԻԻՀ 48 «առաջնորդներ» մահացել են մեկ գիշերում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանին հարվածները հասցվել են՝ չնայած այս շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններին: