«Կարելի է նաև Հայաստանով». Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը

Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին չինական գերատեսչությունը համաքաղաքացիներին կոչ է արել հեռանալ ԻԻՀ-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին տարհանվել, այդ թվում՝ Հայաստանի տարածքով:
Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՉԺՀ քաղաքացիները կարող են ԻԻՀ-ից դուրս գալ հարևան երկրների տարածքով՝ հիշեցնելով նաև սահմանային «Ագարակ» անցակետով Հայաստան առանց վիզայի մուտքի հնարավորության մասին, հաղորդում Է Global Times-ը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: