Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքում իրանական հրթիռն ընկել է բնակելի տան վրա, կան զոհեր և վիրավորներ, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ տան մի մասը փլուզվել է, հարևան շենքերը նույնպես խիստ վնասվել են: Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ևս մոտ 30-ը՝ վիրավորվել: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Տեղում իրականացվում է որոնողափրկարարական գործողություն։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: