ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանը փակում է ԱՄՆ նավերի մուտքը Պարսից ծոց։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ընդունվող որոշումների քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային։
«Այսօրվանից ոչ մի ամերիկյան նավ իրավունք չունի մտնել Պարսից ծոց», - ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ-ն ռադիոյով նախազգուշացնում է օտարերկրյա նավերին չմտնել Հորմուզի նեղուց:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: