Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը ավիահարվածի էր ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի, հայտնում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: Եվս 95 աշակերտուհի վիրավորվել է։
Երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը փետրվարի 28-ին ռմբակոծվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ դպրոցին հասցված հարվածի հետևանքով կարող էր զոհվել մինչև 160 մարդ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Երեկվա տվյալներով՝ իրանական կողմը հայտնել է առնվազն 201 զոհի մասին։