Իրանն ու Իսրայելը հարվածներ են փոխանակում

Համացանցում հայտնվել են երկու երկրների մայրաքաղաքներում տեղի ունեցած պայթյունների և ավերածությունների կադրերը:
Sputnik
Իրանը կրկին սկսել է հրթիռակոծել Իսրայելը, հայտնում է պետական հեռուստատեսությունը:
Թել Ավիվում հնչում են ազդանշաններ, բնակիչները գնում են ապաստարաններ, նրանց հեռախոսներին նախազգուշական ծանուցումներ են գալիս: Տարածվել են նաև տեսանյութեր, որոնցում երևում են հարվածների հետևանքով կոտրված
Իրանի մայրաքաղաքը նույնպես ենթարկվում է ռմբակոծությունների, հարվածների հետևանքները հրապարակում է RT հեռուստաալիքը: Զուգահեռաբար իսրայելական բանակը հայտարարում է, որ երկրի ռազմաօդային ուժերը «Աման» ռազմական հետախուզության հետ համակարգմամբ հարձակումների լայն ալիք են սկսել Իրանի թիրախների ուղղությամբ:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր 27 կետերի՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների և Իսրայելի օբյեկտների ուղղությամբ հարվածի մասին: Թիրախների թվում նշված են Թել Նոֆի բազան, Իսրայելի բանակի գլխավոր շտաբը և Թել Ավիվում գտնվող խոշոր ռազմաարդյունաբերական համալիրը:
Իրանը մեկ գիշերվա ընթացքում գրոհել է մի քանի ամերիկյան բազաներ՝ Քուվեյթում, Իրաքում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում, Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններում: Հարված է հասցվել նաև Կատարի Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ավիաբազային։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: