ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը զոհվել են: Տեղեկությունը հաստատել է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը հաստատել էր Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Ալի Խամենեիի մահը:
ԻՀՊԿ նոր ղեկավար է նշանակվել բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին։
Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը կատարելու են Իրանի զոհված գերագույն առաջնորդի պարտականությունները, հայտարարել է ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: