Իրանի նոր գերագույն առաջնորդ կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի

Իրանը գիտի, որ Պարսից ծոցիերկրները զայրացած են իր հարվածներից, սակայն նրանք պետք է հասկանան, որ այդ պատերազմը պարտադրված է Իսլամական Հանրապետությանը, նշել Է դիվանագետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. Իրանի նոր գերագույն առաջնորդ կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանում պետական ինստիտուտները մնում են անձեռնմխելի և շարունակում են իրենց աշխատանքը:
Ինչպես նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը, Թեհրանն այս պահին մտադիր չէ փակել Հորմուզի նեղուցը և խոչընդոտել այնտեղ նավարկությանը: Իրանըգիտի, որ Պարսից ծոցիերկրները զայրացած են իր հարվածներից, սակայն նրանք պետք է հասկանան, որ այդ պատերազմը պարտադրված է Իսլամական Հանրապետությանը, հավելել է Արաղչին:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: