Իրանի նախկին նախագահի հարազատները չեն հաստատել նրա մահվան մասին լուրը

Ավելի վաղ իրանական ILNA գործակալությունը հայտնել էր Թեհրանին հարվածելու հետևանքով Ահմադինեժադի մահվան մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հարազատները չեն հաստատել նրա մահվան մասին իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը, պնդում է իրանական Khabar-e Online գործակալությունը:
Ավելի վաղ իրանական ILNA գործակալությունը հայտնել էր Թեհրանին հասցված հարվածի հետևանքով Ահմադինեժադի մահվան մասին:

«Մահմուդ Ահմադինեժադի հարազատները հերքել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարվածի հետևանքով նրա մահվան մասին լուրերը»,- ասվում է հրապարակման մեջ:

Ահմադինեժադի գրասենյակը նույնպես հերքել է նրա մահվան մասին տեղեկությունը։
Ահմադինեժադը Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2013 թվականներին:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: