ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զոհվել է Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով, հաղորդում է իրանական ILNA գործակալությունը:
«Իրանի 9 - րդ և 10 - րդ կառավարության ղեկավարը զոհվել է սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական իշխանություններն ու նախկին առաջնորդի գրասենյակը դեռ չեն հաստատել Ահմադինեժադի մահը, ով Իրանի նախագահն էր 2005-2013 թվականներին:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: