Իրանի ԻՀՊԿ-ն շարունակում է հարվածել ամերիկյան ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարվածի տակ են հայտնվել ԱՄԷ-ի և Օմանի օբյեկտները։
Sputnik
Իրանի ԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին՝ ի պատասխան ամերիկյան և իսրայելական ռմբակոծությունների:
Մասնավորապես, իրանական ԱԹՍ-ները հարձակվել են ԱՄԷ-ի վրա, իրանական «Շահեդի» բեկորներն ընկել են Շարժայի առևտրի կենտրոնի վրա։ Նախնական տվյալներով՝ շենքն ամբողջությամբ ոչնչացվել է։
Տեղական աղբյուրների տեղեկություններով՝ առևտրի կենտրոնը հարձակումների ֆոնին չի փակվել. փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
Իրանական անօդաչուների հարվածի տակ են հայտնվել Օմանի Դուքմ նավահանգիստը և Պալաուի դրոշով լցանավը՝ դրա ափերի մոտ։
Նավում 4 մարդ է տուժել, ևս մեկը վիրավորվել է նավահանգստում։ Հաղորդվում է նաև, որ Իրանը հարձակվել է Դուբայում գտնվող ԿՀՎ-ի կենտրոնակայանի վրա:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: