Ինչպես ԱՄԷ-ից քաղաքացիները կարող են մեկնել ՀՀ. ԱԳՆ-ն տարբերակ է նշել

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեղարկված թռիչքների պատճառով չեն կարողանում Հայաստան վերադառնալ, ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հայտ լրացնել Օման, ապա Հայաստան մեկնելու համար։
«ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։
Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
Ավելի վաղ հայտնել էինք Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված չվերթերի չեղարկման մասին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: