Հորմուզի նեղուցը բաց է նավերի համար մինչև հետագա ծանուցումը. ԶԼՄ-ներ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ-ն ռադիոյով նախազգուշացնում է օտարերկրյա նավերին, որպեսզի նրանք չմտնեն Հորմուզի նեղուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հորմուզի նեղուցը բաց է լցանավերի համար «մինչև հետագա ծանուցումը»: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտարարել է ԻՀՊԿ նախկին հրամանատար, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար գեներալ Մոհսեն Ռեզային։
Նա հավելել է, որ ամերիկացի զինծառայողներն ու նրանց տեխնիկան «օրինական թիրախներ» են Իրանի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ-ն ռադիոյով նախազգուշացնում է օտարերկրյա նավերին, որպեսզի նրանք չմտնեն Հորմուզի նեղուց:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: