ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք կկարողանան գործել միայն անձնագրերով. ինչ է փոխվել

Առանց վիզայի այցելությունների մասին հայ-ռուսական համաձայնագրում փոփոխություններ են կատարվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանի քաղաքացիներն այսուհետև Ռուսաստան կարող են մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական. մյուս փաստաթղթերը կհանվեն թույլատրելիի ցանկից:
Առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին 2000թ.-ի ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից, փաստաթղթին ծանոթացել Է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագրի գործող խմբագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ այցելել նաև ծննդյան վկայականով (մինչև 16 տարեկան երեխաների համար), ՀՀ մի շարք իրավապահ և դատական մարմինների զինվորականների և աշխատակիցների անձը հաստատող փաստաթղթերով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային վկայականով և երկաթուղային տրանսպորտի աշխատակցի անձը հաստատող փաստաթղթով (գնացքի բրիգադների կազմում ուղևորվելիս):
Փոփոխությունները նախապես համաձայնեցվել են Երևանի հետ և կձևակերպվեն նոտաների փոխանակման տեսքով: