Հարվածները նոր փուլ են մտել. Իրանի ԻՀՊԿ-ն՝ ԱՄՆ ավիակրի հրթիռակոծման մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է չորս բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա հարձակման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին ի պատասխան Թեհրանի հարվածները նոր փուլ են մտել:
«Իրանի զինված ուժերի հզոր հարվածները թշնամու հոգնած ռազմական մարմնին մտել են նոր փուլ», – ասվում է Իրանի պետական հեռուստառադիոընկերության տարածած հայտարարության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ ԻՀՊԿ-ն հայտարարել է չորս բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա հարձակման մասին:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: