Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Երևանում ընթացող Հրաձգության Եվրոպայի առաջնությունում շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում հաղթեց Լիլիթ Մկրտչյանը՝ եզրափակիչում հաղթելով Գոհար Հարությունյանին ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալով։ Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին էր: տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը դարձավ կանանց օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձևի հաղթող։
Շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը դարձել էր կանանց օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձևի հաղթող։ Երկրորդ տեղում 238.2 միավորով Սլովենիայից Մանյա Սլակն է, իսկ եռյակի վերջում` 215.0 միավորով բուլղար Անտուանետա Կոստադինովան է:
Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Հրաձգության Եվրոպայի առաջնությունում