ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի գործողությունն ընթանում է ժամանակացույցից առաջ, սակայն մանրամասներ չի ներկայացրել:
«Թրամփը CNBC-ի լրագրող Ջո Քերնենին ասել է, որ Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները «ընթանում են ժամանակացույցից առաջ», - ասվում է CNBC-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Իսկ Fox News -ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում սպանվել է ԻԻՀ 48 «առաջնորդ»: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
«Ոչ ոք չի կարող հավատալ այն հաջողությանը, որը մենք ունենք. 48 առաջնորդներ մահացել են մեկ գիշերում», – ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում Է հեռուստաալիքի լրագրող Ջեքի Հայնրիխը:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: