Երևանում հերթական դանակահարությունն է տեղի ունեցել

Տուժածը անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարված է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում, 1 անձ տուժել է և տեղափոխվել հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին, ժամը 01։30-ի սահմաններում:
«Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վիրահատարանում։ Պարզվել է, որ անհայտ անձի կողմից նա դանակի մի քանի հարված է ստացել»,- գրում է կայքը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Ավագ Գոգչյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները։