ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, հայտնում է Կրեմլը:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում:Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։
«Ընդունեք խորինցավակցությունսԻրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: