Թեհրանում Իրանի պետական հեռուստատեսության գրասենյակը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
«Իրանի պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի մի մասը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:
Նշենք, որ 2025 թվականի հունիսին Իսրայելի կողմից ԻԻՀ-ի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ժամանակ ևս Իրանի պետական հեռուստատեսության շենքը ենթարկվել է հարվածների։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: