ԱՄՆ-ի 3 զինվորական զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել Իրանի դեմ գործողության ընթացքում

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ օպերացիա են իրականացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Ամերիկյան 3 զինվորական զոհվել է Իրանի դեմ ընթացող օպերացիաների հետևանքով, ևս 5-ն էլ վիրավորվել են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Ժամը 9:30-ի դրությամբ ԱՄՆ 3 զինծառայող զոհվել է մարտում, իսկ 5-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել «էպիկական ցասում» գործողության ընթացքում: Եվս մի քանի մարդ ստացել է թեթև բեկորային վնասվածքներ և ուղեղի ցնցում: Այժմ վերադառնում են ծառայության»,– հայտնել է հրամանատարությունը X սոցիալական ցանցում:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: