ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) լրջորեն մտահոգված են Իրանի շուրջ լարվածության կապակցությամբ: Կազմակերպության քարտուղարության մեկնաբանության մեջ նշվում է, որ զանգվածային հարվածներն ուղեկցվել են ավերածություններով և խաղաղ բնակիչների շրջանում զոհերով:
ՀԱՊԿ-ում ընդգծել են, որ իրադարձությունների նման զարգացումը հակամարտության աճի զգալի ռիսկեր է ստեղծում։
Կազմակերպությունը պաշտպանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը և հայտարարել կողմերի՝ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմներին վերադառնալու անհրաժեշտության մասին: