ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր բոլոր օբյեկտներին, դա ագրեսիայի օրինական պատասխանն է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր բոլոր օբյեկտները կդառնան մեր թիրախները», - ասել է նա «Al Jazeera» հեռուստաալիքին:
Բաղային նշել է, որ բոլոր հարձակումները այն օբյեկտների վրա, որտեղից հարվածներ են հասցվել Իրանին, համարվում են ինքնապաշտպանության օրինական իրավունքի բաղադրիչ։