ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող 14 ամերիկյան բազայի և Իսրայելի կարևոր կենտրոններին։ Ինչպես տեղեկացնում է «Tasnim» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։
«Բացի սիոնիստական ռեժիմի կենսական, ռազմական և անվտանգային կենտրոններից, հարվածներ են հասցվել նաև տարածաշրջանում ԱՄՆ–ի 14 կարևոր հենակետերի ուղղությամբ։ Ամերիկյան ագրեսորի և (իսրայելական - խմբ.) ռեժիմի ուժերի հարյուրավոր զինվորականներ ոչնչացվել են», - իրանական հեռուստատեսության եթերում ասել է շտաբի խոսնակը: