Իրանում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը. ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ նոր ռազմական գործողություն են սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «NetBlocks» ինտերնետ-մոնիտորինգի միջազգային ծառայությանը:
Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ համացանցային կապը մասնակի անջատվել է երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում։

«Ցանցային տվյալները ցույց են տալիս, որ Իրանում այժմ ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է, ցանցին միանալու մակարդակը կազմում է սովորական ցուցանիշի ընդամենը 4%-ը», - ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։