Բավրայի մաքսային անցակետը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Անցակետը բեռնատարների համար դեռ փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Բավրայի մաքսային անցակետը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական կամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ը երեկ տեղեկացրել էր, որ մաքսային անցակետը ժամանակավորապես փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
«Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ ճանապարհների անանցանելիության պատճառով»,–ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն բեռնատարների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։