ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը. խոսքը վերաբերում է «Նինոծմինդա» - «Բավրա» անցակետ տանող ճանապարհին։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով ՝ Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Պատճառը ձնաբուքն է և ցածր տեսանելիությունը։
Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում:
Փետրվարի 26-ից տրանսպորտային բոլոր միջոցների համար փակ է նաև Վերին Լարս տանող ճանապարհը։