Փորձերն արձանագրվում են. Պեսկովը՝ «Երկնագույն» և «Թուրքական» հոսքերում դիվերսիաների մասին

Պեսկովի խոսքով՝ Կիևի կողմից «Երկնագույն» և «Թուրքական» հոսքերում հնարավոր դիվերսիաներ նախապատրաստելու մասին տեղեկատվությունը հասցվել է Թուրքիային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ռուսական հատուկ ծառայություններն արձանագրում են «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարներում դիվերսիաներ նախապատրաստելու Կիևի փորձերը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր հատուկ ծառայությունները նման տեղեկատվություն ունեն, նրանք արձանագրում են այդ դիվերսիաներին Կիևի ռեժիմի նախապատրաստվելու փորձերը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» վրա հնարավոր դիվերսիաների նախապատրաստման մասին ՌԻԱ Նովոստիի հարցին:
Նրա խոսքով՝ Կիևի՝ «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներում հնարավոր դիվերսիաներ նախապատրաստելու մասին տեղեկատվությունը բազմիցս հայտնվել է Թուրքիային։
ՌԴ–ի հակառակորդներն ուզում են պայթեցնել «Թուրքական հոսքն» ու «Երկնագույն հոսքը». Պուտին
Նշենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստում հայտարարել էր, որր հնարավոր է` այդ երկու խողովակաշարերում դիվերսիաներ են նախապատրաստվում: